Հայտնի է` ով կլինի Թուրքիայի ներկայացուցիչը Հայաստանի հետ կապերի կարգավորման հարցում
ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ կդառնա։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄԷ կատարած այցի ժամանակ։
«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով մեր հատուկ ներկայացուցիչը կլինի Սերդար Քըլըչը»,– ասել է Չավուշօղլուն:
Հայաստանի և Թուրքիայի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին երկկողմ հարաբերությունների կարգավորման մտադրության մասին, որի համար հատուկ ներկայացուցիչներ պետք է նշանակվեն։
Նշենք, որ Քըլըչն ավարտել է Անկարայի TED քոլեջը և Անկարայի համալսարանում ստացել է քաղաքագիտության բակալավրի աստիճան: ԱԳՆ-ում սկսել է աշխատել 1984 թվականին և տարբեր պաշտոններ է զբաղեցրել։
2006-2008 թթ. եղել է ՆԱՏՕ-ի հետ կապերի բաժնի ղեկավար։ Նա Լիբանանում Թուրքիայի դեսպանն է եղել 2008-2010 թվականներին, այնուհետև` 2010-2012 թվականներին, դարձել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարը:
Քըլըչը Ճապոնիայում Թուրքիայի դեսպանի պաշտոնը զբաղեցրել է 2012-2014 թվականներին: Իսկ 2014 թվականի ապրիլից գլխավորել Է ԱՄՆ-ում Թուրքիայի դիվանագիտական առաքելությունը: Ամուսնացած է, ունի երեք երեխա:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում