Հասմիկ Պողոսյանը դեսպան կնշանակվի եվրոպական երկրներից մեկում
«Իրավունք» թերթը գրում է.
«Բավական երկար ժամանակ խոսակցություններ էին շրջանառվում, թե ՀՀ մշակույթի նախկին նախարար, անկուսակցական Հասմիկ Պողոսյանը պատրաստվում է ընդգրկվել ՀՀԿ համամասնական ցուցակում եւ ընտրություններից հետո կանցնի խորհրդարանական աշխատանքի՝ լինելով քաջատեղյակ մշակութային քաղաքականությունից ու օրենսդրական գործունեությունից։
Սակայն, երբ հայտնի դարձավ, որ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է պաշտոնից, ու թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել, միանգամից սկսվեցին խոսակցություններ այն մասին, թե շուտով այդ պաշտոնը կստանձնի տիկին Պողոսյանը, ինչի մասին մշակութային կուլիսներում քչփչում էին դեռեւս նրա պաշտոնավարման ժամանակ։
Մինչդեռ, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Հ. Պողոսյանը չի պատրաստվում ոչ պատգամավոր դառնալ, ոչ էլ՛ օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն։ Կարճատեւ հանգստից եւ ընտրությունների թոհուբոհից հետո, որպես դեսպան, կանցնի դիվանագիտական աշխատանքի եվրոպական երկրներից մեկում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...