Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Տեսանյութեր

Մարդկանց անընդհատ խճճելը, անորոշության մեջ պահելն ու առաջնորդներից զրկելը ցեղասպանություն իրագործելու տեխնոլոգիա է. Կարեն Վրթանեսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանն է:

Փորձագետը համոզված է.

Նիկոլ Փաշինյանն անընդհատ ամեն ինչ վերաձևում է, իր պատկերացումներով, այն մարդիկ, որոնք իրենց համար լոյալ չեն` դուրս են մղվում:
Նիկոլ Փաշինյանի իշխանության կադրային քաղաքականությունը նման է հավալլա խաղի, անընդհատ իրար վրայից թռնում են…
Քանդեցին, վերաձևեցին ոչ միայն բանակը, ուժային կառույցները, այլ նաև այլ ինստիտուտները, օրինակ՝ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ բազմաթիվ պրոյեկտներ կային, փակեցին, առանց հարցնելու նույնիսկ, թե դրանք ինչ պրոյեկտներ են: Բազմաթիվ կապեր խզվեցին նաև Հայաստանից դուրս:
Հենց Փաշինյանն է հակապետական քայլեր անում, նույնիսկ ֆրանսիացի դիվանագետ Շառլ Թալեյրանը Փաշինյանի մոտ ոչինչ չէր կարողանա անել:
Այն մարդիկ, որոնք փակում էին փողոցները, հիմա ասում են՝ հոգնել են քաղաքականությունից: Իրենց կերտած հայրենիքն իրենց դուր չի գալիս, և փոխանակ ուղղեն, ինքնահեռանում են երկրից, արտագաղթում են կամ ասում՝ «մուզիկանտ պոլիտիկայով չզբաղվել»: Բա ինչո՞ւ էիք 2018-ին զբաղվում պոլիտիկայով, Ղարաբաղի՞ց էիք ուզում ազատվել:
Մտավորականության դավաճանություն՝ ասում էին փիլիսոփաները:
Ադրբեջանցիները շատ լավ պասերով համագործակցում են նիկոլական քարոզչամեքենայի հետ՝ ֆեյքերի և աղբակայքերի միջոցով:
Նիկոլ Փաշինյանն իր անձնական իշխանությունն ամրապնդելու համար է խնդիրներ լուծում:
Պոպուլիստները անարխիստների նման չեն սիրում ինստիտուտներ, հենց գալիս են իշխանության՝ սկսում են կազմաքանդել ինստիտուտները, ինչպես, օրինակ, ԶԼՄ-ները:
Գորիսից Իրան մեր ճանապարհը, որ հանձնում են թշնամուն, բա դա թալան չէ՞…
Հիշո՞ւմ եք, Նիկոլը հին, ջարդված մեքենաները հանձնելու քարոզ էր անում, հետո պարզվեց՝ մետաղի ջարդոնով զբաղվող մի ընկերության համար էր դա անում:
Մենք պետք է հասկանանք, որ Նիկոլ Փաշինյանը մի բան ասում է, բոլորովին ուրիշ խնդիր՝ լուծում:
Փաշինյանի համար վտանգավոր է ցանկացած մարդ, որը երկար աշխատում է նույն տեղում:
Նա սիրում է քաոս ստեղծելով՝ պահել բոլորին իր ձեռքում՝ օդում կախված, որպեսզի երկարատև պլաններ չկարողանան ունենալ:
Նիկոլը ոչ մեկի հանդեպ հավատարիմ չի եղել:
Հիշո՞ւմ եք, որ պատերազմի առաջին օրերին ասում էր՝ եկեք պայմանավորվենք, ինչ էլ լինի՝ մեզ պարտված չենք համարի: Սա ադրբեջանական քարոզչություն չի՞, Ադրբեջանն ինչքան փող պետք է տար, որ բարձր ամբիոնից նման հայտարարություն անեին…
Հակասական հայտարարություններ անելն այս իշխանությունների քարոզչական քաղաքականությունն է՝ ստեղծել խճճված անորոշություն:
Ի՞նչ է կատարվում սահմանամերձ գոտում, հասկանալի չէ, այսպիսի վիճակ Հայաստանում երբեք չի եղել:
Գյուղերում խաբում են, ինչ-որ կեղծ կայքեր, աստղագուշակներ, թե՝ Ղարաբաղը տվեցինք, Նախիջևանն ենք վերցնելու… Ասում են՝ 7 տարի հետո ոչ միայն Ղարաբաղն ենք հետ բերելու, այլ նաև Կարսը:
Կեղծ պատմություններ են տարածում, իբրև թե Քոչարյանն ատրճանակը պահել էր Աշոտիկի գլխին, Նիկոլն էլ ստիպված ստորագրեց հայտարարությունը:
Մարդիկ չեն ուզում ընդունել իրենց մեղքը՝ կոնֆետը կերել են, բայց մանկական խորամանկությամբ ասում են՝ կատուն է կերել:
Ընդդիմության սխալներն ու թերացումները՝ 3.5 տարվա ընթացքում չսովորեցին ինստիտուցիոնալ աշխատել, հերթով գրանցել իշխանությունների կատարած բոլոր հանցագործությունները: Բնակչությանը մատչելի լեզվով բացատրել իրենց ասելիքը, նարատիվ ձևավորել:
Իշխանությունները ակտիվիստների խմբերով պատերազմի ավարտից մեկ- երկու օր հետո արդեն գյուղեգյուղ ընկած՝ մարդկանց հետ խոսում և իրենց ստերն ու արդարացումներն էին տարածում, թե նախկիններն են մեղավոր…
Նիկոլ Փաշինյանը ոչ ընդամենը պրոբլեմ է, այլ պրոբլեմ է Հայաստանի գոյության համար:
Նիկոլ Փաշինյանը ստեղծել է քաոս և ամեն օր 24-ժամյա ռեժիմով սկանդալներ հրահրելով՝ մարդկանց ուշադրությունը շեղում է կարևորագույն խնդիրներից:
Անորոշությունը հատուկ է արվում, որպեսզի մարդիկ մինչև վերջին պահը չհասկանան՝ ինչ է կատարվում և ինչ պետք է անեն, ինչպես Բերձորում և Դադիվանքում:
Մարդկանց անընդհատ անորոշության մեջ պահելն ու առաջնորդներից զրկելը ցեղասպանություն իրագործելու տեխնոլոգիա է:
Ազգային էլիտան, կրթված մարդիկ, ընդդիմությունն այսօր ունեն անելիք: