Վարչապետը պարապ է մնացել
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ՝ վաղ առավոտից, Էջմիածնում ոստիկանությունն ուժեղացված ծառայություն էր իրականացնում։ Տասնյակ ոստիկանական մեքենաներ, կարմիր բերետավորներ քաղաքը պաշարել էին, հեռացրել Վաղարշապատի Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց տանող ճանապարհի մայթեզրի ավտոմեքենաները եւ Նիկոլ Փաշինյանի այցից առաջ դպրոցի բակում ոստիկանական պատ կազմել։
Փաշինյանն Էջմիածին էր գնացել՝ մասնակցելու նշված դպրոցի վերաբացման արարողությանը: Այսինքն՝ անգամ նոր դպրոց չի կառուցվել, այլ ընդամենը վերանորոգվել է։ Արարողությանը, Փաշինյանից բացի, մասնակցում էին նաեւ մարզպետը, քաղաքապետը, ԿԳՄՍ նախարարն ու տեղակալը, քաղաքաշինության վարչության պետը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ուրիշներ։
Պետության առջեւ ծառացած հազարավոր խնդիրների պարագայում վարչապետը կա՛մ այնքան պարապ է, որ մարզային մի դպրոցի վերանորոգման ավարտին է մասնակցում, կա՛մ էլ տնտեսությունն այնքան ոչնչացած է, որ դպրոցի վերաբացումը համապետական նշանակության իրադարձություն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան