Մերկ ոստիկանները նետվել են սառած լճակը՝ փրկելու շանը (տեսանյութ)
Իսպանիայի Քաղաքացիական գվարդիայի աշխատակիցները հանվել եւ սուզվել են սառած լճակը, որպեսզի փրկեն խեղդվող շանը։ Այս մասին գրել է Իսպանիայի Քաղաքացիական գվարդիայի մամուլի ծառայությունը Ֆեյսբուքում՝ տեսանյութ տեղադրելով։
Բեդագուաս քաղաքում տղամարդը լճակի մոտ խաղում էր իր շան հետ։ Իսպանիայում արդեն ցուրտ է, եւ ջրամբարներն սկսել են սառչել։ Շունը փայտիկի հետեւից վազել էր դեպի սառած լիճը, բայց բարակ սառույցը չէր դիմացել նրա ծանրությանն ու կոտրվել էր։ Շունը հայտնվել էր ջրի մեջ։
Շան տերը զանգահարել է փրկարարներին։ Իսպանացի գվարդիականները հանվել են եւ առանց երկար-բարակ մտածելու նետվել սառած լիճը։ Շանը դուրս են բերել ջրից եւ սկսել տաքացնել։ Շունը դարձել է իսպանական հեռուստաալիքների եւ սոցիալական ցանցերի աստղը։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ շունը փախցրել է տիրոջ գոլֆի մեքենան եւ դրանով հարվածել տիրուհու ամենագնացին։
Տիտան անունով շան տիրուհին՝ Մելորի Քմեթը, աշխատանքից տուն է վերադարձել եւ դարձել անսովոր տեսարանի վկան։ Իր տանը չեղած ժամանակ ինչ-որ մեկը վարել էր գոլֆի մեքենան եւ հարվածել ընտանեկան ամենագնացին։ Փորձելով հասկանալ ինչն ինչոց է՝ ամերիկուհին նայել էր տեսախցիկն ու պարզել մեղավորին։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ