Հարավային Կորեայում սկսել է գործել սանիտարական անցակետերի ռեժիմը
Երկուշաբթի օրը Կորեայի Հանրապետությունում ուժի մեջ են մտել ուժեղացված կարանտինային միջոցառումները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Այժմ շատ հանրային հաստատություններ, ներառյալ՝ սննդի հաստատություններ մուտք գործելու համար պետք է ցույց տալ պատվաստման ապացույց կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք QR կոդի տեսքով: Անցյալ շաբաթ ներդրված սոցիալական հեռավորության խստացված կանոնների համաձայն՝ առավելագույնը վեց մարդ կարող է մասնակցել մասնավոր հանդիպումների մայրաքաղաքի տարածքում, իսկ առավելագույնը՝ ութը՝ երկրի մնացած հատվածում։
Սահմանափակումների խախտման համար ֆիզիկական անձինք կտուգանվեն 100,000 վոնի (80 դոլար) չափով, իսկ իրավաբանական անձինք՝ 1,5 միլիոն վոնի (1300 դոլար) չափով։ Կրկնակի խախտման դեպքում իրավաբանական անձինք կարող են տուգանվել 3 միլիոն վոնի (2600 դոլար) չափով։ Ընդ որում, նույնիսկ չպատվաստված քաղաքացիներին թույլատրվում է միայնակ այցելել ռեստորաններ։
Կորեայի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ դեկտեմբերի 12-ի դրությամբ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5817 նոր դեպք։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...