Դեսպան. «3+3» ձեւաչափը պետք է դրական ազդի տարածաշրջանի երկրների հարաբերությունների վրա
«3+3» ձեւաչափը պետք է դրական ազդի տարածաշրջանի երկրների հարաբերությունների վրա։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Երեւանում «Նոր սերունդ-2021» ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Այսպես, Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրանի դիվանագետները դեկտեմբերի 10-ին Մոսկվայում «3+3» ձեւաչափով հանդիպման ժամանակ քննարկել են համագործակցության եւ տարածաշրջանում ընդհանուր սպառնալիքներին հակազդելու հեռանկարները։ Նրանք նաեւ հետաքրքրություն են հայտնել աշխատանքին Վրաստանի ներգրավման հարցում, սակայն վերջինս հրաժարվել է։
Դեսպանի խոսքով՝ սա հնարավորություն է՝ քննարկելու բոլորին հետաքրքրող հարցերը։ «Մենք տեսնում ենք այս ձեւաչափի հավելյալ արժեքը, որն է՝ երկխոսության, հետաքրքրող հարցերի շուրջ կարծիքների փոխանակման հնարավորություն ընձեռնելը։Այս ձեւաչափը պետք է դրական ազդի տարածաշրջանի երկրների հարաբերությունների վրա»,-ընդգծեց դեսպանը։
Հարցին, թե արդյոք դա կարող է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա, Կոպիրկինը պատասխանեց, որ դա ուղղություններից մեկն է եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Հայաստանի համար։ «Սա հարթակ է փոխգործակցության եւ համագործակցության համար»,-եզրափակեց դիվանագետը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...