«Կտրում էին սպանված մարդկանց մարմնի մասերն ու դա անում էին բաց դեմքերով». Իտալիայի Rai 1 ՀԸ-ն ֆիլմը` պատերազմի մասին
Իտալիայի Rai 1 հեռուստաընկերության բարձր պրոֆեսիոնալ հայտնի լրագրող Ստեֆանիա Բատիստինին (Stefania Battistini) ծավալուն ֆիլմ է պատրաստել, և հեռուստաընկերությունը ցուցադրել է ֆիլմը, որ վերաբերում է անցյալ տարվա արցախյան պատերազմին, պատճառներին ու հետևանքներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Ադրբեջանական զինծառայողները կատարել են վայրագություններ՝ հայերի գլխատման դեպքեր, կտրում էին սպանված մարդկանց մարմնի մասերն ու դա անում էին բաց դեմքերով՝ վստահ լինելով, որ չեն պատժվելու: Այնուհետև, նրանք այդ մասին տեսանյութերը կամ լուսանկարները տարածում էին սոցիալական ցանցերում՝ հակական միջավայրում տարածելով բռնության տեսարաններ, իսկ իրենց մոտ արժանանում խրախուսանքի:
Պատերազմի ժամանակ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործվել են ջիհադիստներ ու ահաբեկիչներ, կիրառվել են քիմիական էլեմենտներ պարունակող (ենթադրաբար՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող) զենքեր:
Պատերազմական այս հանցանքները, դաժանությունները ծնելու են նոր՝ ավելի ծանր հանցանքներ դրանք կազմակերպողների ու կատարողների անպատժելիության դեպքում:
Ինքս ֆիլմում խոսել եմ նաև պատերազմի ժամանակ մարդու իրավունքների խախտումների մասին, ցույց եմ տվել պատերազմական հանցանքների ապացույցները: Խոսել եմ նաև միջազգային կառույցների խիստ անհամաչափ արձագանքի մասին, ինչպես նաև այն մասին, որ այս ամենը հանգեցրել է էթնիկ զտումների Արցախում, ցեղասպան քաղաքականության հետևանք է:
Մեկ ժամանոց տեսաֆիլմի մի հատվածը ներկայացնում ենք թարգմանությամբ»,- գրել է նա:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ