Չի կարելի հանձնվել հակառակորդին. մոռացե՞լ եք Սումգայիթի դաժանությունները, ոնց էին 1990թ-ին հայ տղաներին և աղջիկներին հրապարակներում բռնաբարում, հետո այրում. Վարդանով (տեսանյութ)
Առաջնագծում գերեվարվածները հաճախ այդ կարգավիճակում են հայտնվում կամ հիմարությունից, կամ հրամանատարական կոպիտ սխալից, կամ էլ վախկոտությունից, այլ բան առայժմ չի լինում դեռ։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Վովա Վարդանովը։
Նրա խոսքով՝ առաջնագծում կանգնած զինվորը մտածում է, որ իր թիկունքում կա ՀՀ, ՌԴ-ի հետ դաշինք, և միջազգային ներքին ու արտաքին մեխանիզմներ, որոնք պատերազմի դեպքում երկիրդ կպաշտպանեն։ «Ու եթե Արցախում մեր տղաները կարող էին ինչ- որ տեղ մտածել, որ դե զինադադարը կխախտվի և այլն, ապա ՀՀ-ի առաջնագծում ցանկացած զինվորական, երբ չի կրակում առաջխաղացում ունեցած թշնամու վրա, հանցանք է գործում՝ կամ իր հրամանատարի պատճառով, կամ իր վախից ելնելով»,- ասել է Վարդանովն ու ընդգծել. «չի՛ կարելի հանձնվել հակառակորդին, մանավանդ այսպիսի։ Մոռացե՞լ եք Սումգայիթի դաժանությունները՝ կանանց, երեխաների նկատմամբ, մոռացե՞լ եք ոնց էին 1990թ-ին հայ տղաներին և աղջիկներին հրապարակներում բռնաբարում, հետո այրում։
Բանախոսն անդրադարձել է նաև Ալեն Սիմոնյանի աղմկահարույց հայտարարությանը, ինչպես նաև անվտանգային և ռազմահայրենասիրական դաստիարակությանը վերաբերող մի շարք այլ կարևոր հարցերի։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ