Ռոմանոս Պետրոսյանը ՔՊ շտաբում «ռազբորկաներ» է սկսել եւ սպառնացել
«Հրապարակ» թերթը գրում է. «Կոտայքի իշխանական շրջանակներում հետընտրական «բազարները» շարունակվում են։ Աբովյանի ընտրությունների պատասխանատու Ռոմանոս Պետրոսյանը ՔՊ շտաբում «ռազբորկաներ» է սկսել ու սպառնացել, որ հայտնաբերելու է իրենց խաբող-քցողներին։
Ռոմանոսին փորձել է զսպել Արթուր Հարությունյանը՝ Պալաչը: Ասել է, որ մեղավորների փնտրտուքն անիմաստ է՝ Ռոմանոսը մեղքը թող իր մեջ փնտրի, նախ, որ ոչ թե իրեն, այլ Պաշին թեկնածու առաջադրեց, երկրորդ՝ ինչ ցանել է, այն էլ հնձում է, քանի որ իշխանությունից հիասթափվելու հարցում մեծ է անձամբ իր դերը, որ հեղափոխությունից հետո Կոտայքում փորձել է տերուտիրակալ հռչակվել, համայնքապետերին իր վասալները դարձնել։ Պալաչը, որը Հայաստան էր եկել Աբովյանի ընտրություններում իշխանություններին աջակցելու համար, արդեն մեկնել է: Նրա շրջապատից տեղեկացանք, որ խզել է Ռոմանոսի հետ կապերը։ Ինչ վերաբերում է մյուսներին, նրանք սպասում են հետընտրական հաշվեհարդարին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը