20 տարվա ամուսնությունից հետո Գրիգորի Լեպսը բաժանվում է
Ռուս երաժիշտ Գրիգորի Լեպսն ու նրա կինը՝ Աննա Շապլիկովան, քսան տարվա ամուսնությունից հետո բաժանվում են, հայտնում է StarHit-ը՝ վկայակոչելով դատարան ներկայացված փաստաթղթերը։
Զույգը դատարանում կհանդիպի դեկտեմբերի 20-ին՝ ամուսնության լուծման մանրամասները կարգավորելու համար։ Լեպսն ու Շապլիկովան դաստիարակում են երեք երեխաներին՝ 19-ամյա Եվային, 14-ամյա Նիկոլին եւ 11-ամյա Իվանային։
Լեպսն ու Շապլիկովան ծանոթացել են 2000թ․-ին, երկու տարի անց ամուսնացել են։ Երկու տարի անց նրանք օրինականացրել են հարաբերությունները։ Հայտնի չէ, թե ինչ պատճառով է փլուզվել նրանց ամուսնությունը։
Վերջերս երաժիշտը սոցիալական ցանցերում հուզիչ դիմել էր կնոջը։ «Քեզ մաղթում եմ նույն կերպ անհավանական գեղեցիկ, խելացի, ուրախ մնալ։ Թող քո յուրաքանչյուր ձգտում նշանավորվի հաղթանակով, թող քո յուրաքանչյուր երազանք պարտադիր կատարվի։ Շնորհակալություն երեխաների եւ մեր մասին հոգ տանելու համար։ Քեզ երջանկություն, հիանալի տրամադրություն ու երջանկություն եմ մաղթում»,- գրել էր 59-ամյա Լեպսը՝ Աննային սեր խոստովանելով։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...