Ֆիլիպ Կիրկորովը պատմել է տոհմական անեծքի մասին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը հաջորդ տարի կնշի 55-ամյակը։ Նա արդեն սկսել է պատրաստվել հոբելյանին։ «7days» պարբերականի լրագրողներին տված հարցազրույցում արտիստը պատմել է տոհմական անեծքի մասին։
«Ծնողներս խնդիրներ ունեին, որոշակի տոհմական նզովք կար հորս տոհմի վրա։ Ես Կիրկորովներից միակն եմ (իսկ նրանք շատ են՝ եղբայր, քույր, հարազատներ), որ շարունակել եմ մեր տոհմը։ Եթե ես չծնվեի, Կիրկորովների տոհմը կվերանար»,- ասում է Կիրկորովը, որը մեծացնում է որդուն՝ Մարտինին եւ դստերը՝ Ալլա-Վիկտորյային, որը նշել է առաջին հոբեյանը՝ 10-ամյակը։
«Ստացվում է՝ հաջորդը լինելու էր մորս հոբեկյանը. ապրիլին նա նշում է 85-ամյակը։ Դրան հաջորդում է իմը, ապրիլի 30-ին՝ 55 տարեկան։ Հետո հորս հոբելյանն է՝ հունիսի 2-ին՝ 90 տարեկան։ Նույն ամսին՝ հունիսի 29-ին, Մարտինը 10 տարեկան կդառնա։ Սակայն Ալլա-Վիկտորյան այս հոբելայնական սեզոնում առաջինն է»,- ասել է Կիրկորովը:
Կիրկորովը նշել է, որ երեխաների պատճառով փոխել է նույնիսկ վարքագիծը հանրության շրջանում, որպեսզի երեխաները հետագայում իր մասին տհաճ բաներ չկարդան։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...