Գերմանիա. ուղեւորությունների սահմանափակումները կարեւոր են, քանի դեռ ավելին հայտնի չէ օմիկրոն շտամի մասին
Ուղեւորությունների սահմանափակումները կարեւոր են, քանի դեռ ավելին հայտնի չէ օմիկրոն շտամի մասին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Սպանը, որը լքել էր պաշտոնը, փոխանցում է Reuters-ը։
Նոյեմբերի վերջին ԵՄ երկրները համաձայնել են ուղեւորությունների սահմանափակումներ մտցնել դեպի հարավաֆրիկյան յոթ երկրներ այն բանից հետո, երբ նրանք զեկուցել են կորոնավիրուսի՝ չափազանց վարակիչ համարվող օմիկրոն շտամի դեպքերի մասին։
«Քանի դեռ չենք պարզել ավելին, պետք է շատ զգույշ լինենք, ուստի ճանապարհորդության սահմանափակումները կարեւոր են՝ Եվրոպա եւ Գերմանիա մուտքը նվազագույնի հասցնելու համար»,-ասել է Սպանը։
ԵՄ աղբյուրները նշում են, որ սահմանափակումները թուլացնելու ծրագիր չկա:
Ավելի վաղ առողջապահության հարցերով եվրահանձնակատար Ստելլա Կիրիակիդեսը հայտարարել է, որ ԵՄ բոլոր անդամ երկրները բախվել են համաճարակաբանական շատ բարդ իրավիճակի, որը հատկապես բարդանում է օմիկրոն շտամի ի հայտ գալով։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...