Ես ուզում եմ, որ որևէ հայի բերանից նման արտահայտություն դուրս չգա, ինչ է նշանակում՝ մեր համար գերի գոյություն չունի
Համացանցում տարածվում է նկարահանված տեսանյութ, որտեղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում է. «Ես գերիներին համարում եմ, որ չկան, իմ համար չկան: Այդ գերիներն այն մարդիկ են, որոնք զենքը դրել, փախել և մոլորվել են»:
ArmDaily.am-ը կապ հաստատեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ՝ պարզելու, որդյոք տեսել է տեսանյութը և ինչ է մտածում այս հայտարարության մասին։
«Անկեղծ ասած շոկի մեջ եմ, ես սպասում եմ, որ Ալենը մեկնաբանություն տա հասկանանք։ Ցնցված եմ և պատկերացնում եմ՝ ինչ ցնցումների մեջ են գերիների ծնողները, հարազատները և անկեղծ եմ ասում՝ չեմ պատկերացնում ինչպես է նման բան ասել։ Դուք լրագրողներդ և մենք՝ պատգամավորներս պետք է փորձենք նիստի ժամանակ հասկանալ, թե ինչու է նման սարսափելի միտք հնչել»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Հարցին, թե պատրաստվում է այսօրվա ԱԺ նիստում այս հարցը բարձրացնել՝ Նազարյանն ասաց. «Անպայման, մանավանդ այդ թեմաներով խնդիր կա»։
Հարցին, թե արդյոք սա Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարության շարունակությունը չէ՞, երբ վերջինս հայտարարեց, որ զինծառայողների գերի ընկնելու փաստը պետք է քննել, պատգամավորը պատասխանեց։
«Մենք կարող ենք միայն ենթադրել, բայց ես անկեղծ եմ ասում, նայում եմ և տեղս չեմ գտնում , մարդկայնորեն ուզում եմ հասկանալ ինչի համար է արել այդ արտահայտությունը»,-ասաց Նազարյանը՝ հավելելով, որ հասկանում է, թե տեսանյութը գաղտնի է արվել, բայց միևնույնն է էլի նման բան չպետք է ասվեր։
«Ես ուզում եմ, որ որևէ հայի բերանից նման արտահայտություն դուրս չգա, ինչ է նշանակում՝ մեր համար գերի գոյություն չունի։ Բա նույն գերիները չէին, որ ասում էին՝ երկու ամիս կսպասեն, լավ կլինի։ Չգիտեմ, նույնիսկ քաղաքական մեկնաբանություն չի լինում տալ, շատ նուրբ թեմա է։ Ես իրոք սպասում եմ, որ Ալենը պատասխանի, թե ինչու է նման բան ասել»,-եզրափակեց Գեղամ Նազարյանը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ