ՍԱՍ-ի Արտակի մարդիկ բացահայտ ահաբեկում ու սպառնում են Ավանի թաղապետարանի աշխատակիցներին
«Ժողովուրդը» գրում է. «Թեեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը խստագույնս հրահանգեց, որ գերատեսչությունների ղեկավարներն իրենց ադմինիստրատիվ ռեսուրսը չօգտագործեն քարոզչության համար, կարծես թե կան մարդիկ, որոնք չեն սթափվում: Մասնավորապես ՀՀԿ Արաբկիրի կառույցի նախագահ, Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը շարունակում է «արջի ծառայություն» մատուցել իշխող Հանրապետականին: Նա կրթական հաստատություններում ահաբեկչական գործողություններն ավարտելուց հետո հիմա էլ հասել է Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցներին: «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ահազանգեր ստանալ այն մասին, որ իրենց աշխատանքային ժամի ավարտից հետո պարտադրաբար տանում են Արտակ Սարգսյանի` ՍԱՍ-ի Արտակի՝ արդեն գործող նախընտրական շտաբ: Հրայր Անտոնյանը բացահայտ ահաբեկում, սպառնում է թաղապետարանի աշխատակիցներին, որպեսզի Արտակ Սարգսյանի օգտին ձայներ հավաքեն: Տեղի ունեցող կուսակցական նիստերի ժամանակ աշխատակիցներին տեղեկացրել են, որ յուրաքանչյուր ձայնի համար կբաժանվի ոչ թե 100 ԱՄՆ դոլար, այլ 5 հազար դրամ: Եւս 5 հազար դրամ էլ խոստացել են տալ ցուցակներով ձայն բերողներին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արտակ Սարգսյանի շտաբի անդամները գումար են առաջարկում (ձայնագրություն)
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...