Անընդունելի է բոլոր հարցերը փակ ռեժիմով քննարկելու գործելաոճը. սրա նպատակը տոտալ անգործությունը կոծկելն է.Աննա Գրիգորյան
Իշխանությունն առաջարկում է գերիների և անհետ կորածների հարցը քննարկել փակ նիստով, սա անընդունելի է, հասարակությունը կարիք ունի հասկանալու՝ թե այս առուվ ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում: ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ առաջարկել էր քննարկմանը ներկա լինեն նաև գերիների առնվազն 15 հարազատներ, սակայն այս առաջարկը ևս մերժվել է:
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ բոլոր հարցեը փակ ռեժիմով քննարկելը ընդամենը մեկ նպատակ ունի՝ կոծկել այն տոտալ անգործությունը, որը տիրում է այս հարցի վերաբերյալ
«Երբ Ալեն Սիմոնյանն ասում է, գուցե Նիկոլ Փաշինյանը զբաղվածության պատճառով չներկայանա գերիների հարցով քննարկմանը, այս հարցը ամենակարևոր հարցերից մեկն է, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ արտախորհրդարանական ուժերի հետ մեկ ամբողջ օր կարողանում է խորհրդակցություն անցկացնել, բայց չի կարողանո՞ւմ գալ ԱԺ, որպեսզի այս կարևոր հարցերի վերաբերյալ պարզաբանումներ տա, սա ուղղակի անհասկանալի է»,-ասաց Գրիգորյանը և ընդգծեց՝ անընդունելի է բոլոր հարցերը փակ ռեժիմով քննարկելու գործելոճը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ