Դավիթ Տոնոյանի գործով մեղադրյալ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալը ցուցմունք է տվել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրյալ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը ցուցմունք է տվել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ երբ ԱԱԾ-ում նրան կոնկրետ հարցեր են տրվել ԶՈւ ռազմամթերքի մատակարարման մասին, Ստեփան Գալստյանը հայտնել է, որ գնման գործընթացից ինքը տեղյակ չի եղել ու որեւէ բան չի իմացել, ուստի չէր էլ կարող առնչություն ունենալ: Մանրամասն տեղեկություններ, թե ինչ է պատմել Գալստյանը իրավապահներին, նախաքննությանը չվնասելու համար առայժմ չենք հրապարակում։ Նշենք, որ Ստեփան Գալստյանը մինչ օրս ցուցմունք չէր տալիս, սակայն ներկայումս արդեն իրավապահներին հայտնել է, ինչ իմացել է: Նախաքննական մարմինը սպասում է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ցուցմունքին. նա մինչ օրս ցուցմունք չի տվել:
Ի դեպ, Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի առողջական վիճակը Երեւան Կենտրոն քրեակատարողական հիմնարկում կամ բոլորին հայտնի «ԿԳԲ-ի պադվալում» վատացել է: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինիս պաշտպան Օնիկ Առաքելյանը դիմել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ, որպեսզի նրան տեղափոխեն հիվանդանոց եւ վիրահատեն, սակայն ՊՈԱԿ-ը որեւէ քայլ դեռ չի իրականացրել: Նշենք, որ Գալստյանը կալանավորվել է ՀՀ ԶՈւ-երի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով։ Նա մեղադրվում է նյութական ծանր հետեւանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։
Հիշեցնենք նաեւ, որ ԱԱԾ-ն ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի, ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի բնակարաններում խուզարկություններ էր իրականացրել։ Դատարանի որոշմամբ՝ երկու ամսով կալանավորվել են նաեւ Դավիթ Տոնոյանը եւ զենքի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը)»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան