Լարված իրավիճակ` Աբովյանի 29/14 տեղամասում, ԲՀԿ-ՔՊ բախման հետևանքով (տեսանյութ)
Աբովյանի թիվ 29/14 ընտրական տեղամասի դիմաց այս պահին լարված իրավիճակ է: ԲՀԿ-ից ահազանգ ստացան, որ հաշվարկի ժամանակ հանձնաժողովի նախագահի միանձնյա որոշմամբ՝ ԲՀԿ-ի օգտին քվեարկած քվեաթերթիկները անվավեր են ճանաչվում:
Ահազանգով տեղամաս շտապեցին ԲՀԿ-ականները, նրանց թվում` նախկին պատգամավոր Արման Աբովյանը, նաև Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամներ, նաև Աբովյանի գործող փոխքաղաքապետ Դավիթ Զադոյանը, որը նաև ավագանու անդամի թեկնածու է: Սակայն ոստիկանները չբացեցին դռները, որ ներս մտնեին, ինչն առաջացրեց աղմուկ, դժգոհություն:
Զարոյանն ասաց, ու տեղեկություն ունեն, որ խախտում է տեղի ունենում ընտրատեղամասում, հանձնաժողովի` ՔՊ-ական նախագահի որոշմամբ ԲՀԿ-ի օգտին քվեարկած քվեաթերթիկները անվավեր են ճանաչվում: Հիմա իրեն ուզում են ներս մտնել, ոստիկաններ թույլ չեն տալիս` ասելով, թե հանձնաժողովի նախագահն է որոշում` ում ներս թողնել: Ժամանեցին ոստիկաններ, բանակցություններից հետո մեկ-երկու հոգի կարողացան ներս մտնել:
Որոշ ժամանակ անց` ներսից ԲՀԿ վստահված անձը դուրս եկավ և ասաց, որ քվեարկության արդյունքների ամփոփումն արդեն ընթանում է իր բնականոն հունով, որևէ խնդիր չկա: Մեզ ասացին, որ աղմուկի բարձրացնելու արդյունքում կարողացել են կանխել խախտումն ու, ըստ այդմ, ԲՀԿ ձայների փոշիացումը:
Նշենք, որ այս պահի դրությամբ Աբովյանում նախնական տվյալներով հաղթում է ԲՀԿ-ն, որի թեկնածուն ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Բաբայանն է:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ