Առաջին կիսամյակի ներդրումային ցուցանիշները, մեղմ ասած, տխուր են
«168 ժամը» գրում է. Այս տարվա առաջին կիսամյակում ներդրումային ցուցանիշները, մեղմ ասած, տխուր էին: Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը բացասական մեծություն ունեին՝ -24.8 մլրդ դրամ, իսկ ուղղակի ներդրումների զուտ հոսքերը նախորդ տարվա համեմատ նվազել են 1,1 մլրդ դրամով և կազմել 17.3 մլրդ դրամ կամ մոտ 36 մլն դոլար:
Այս թվերն ամենևին համահունչ չեն 2017 թվականի համար խոստացված ներդրումային բումի ոգուն, և, ինչպես կարելի էր սպասել՝ մամուլում և սոցցանցերում այս ցուցանիշները զարգացման և ներդրումների նախարարությունը ներդրումների մասին մի ծավալուն պարզաբանում հրապարակեց՝ ապացուցելով, որ վատ ցուցանիշներն իրականում վատը չեն:
Այսպես, ըստ հիմնավորման՝ ներդրումների զուտ հոսքերի ցածր մակարդակը պայմանավորված է ներդրումների մարումներով: Ու քանի որ մարումները գլխավորապես տեղի են ունեցել ապրանքների և ծառայությունների դիմաց տրված կանխավճարների, վարկերի և պարտքային գործիքների գծով, ապա դա վկայում է այն մասին, որ օտարերկրյա կապիտալով կազմակերպությունները վճարունակության հետ կապված խնդիրներ չեն ունեցել և կարողացել են կատարել իրենց ֆինանսական պարտավորությունները, ինչպես նաև նոր ներդրումային ծրագրերի շրջանակներում կատարել կանխավճարային փոխանցումներ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...