ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ափսոսանք ենք հայտնել, որ Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը չի կայացել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ստոկհոլմում չկայացած հանդիպմանը:
Մինսկի խմբի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Համանախագահները Ստոկհոլմում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի շրջանակներում դեկտեմբերի 1-ին հանդիպել են Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, իսկ դեկտեմբերի 2-ին՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեհուն Բայրամովի հետ ։
Համանախագահները հանդիպել են նաև ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ։ Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։
Համանախագահները ափսոսանք ենք հայտնել, որ հնարավոր չի եղել Ստոկհոլմում իրենց հովանու ներքո անցկացնել հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև։ Նրանք պատրաստակամություն են հայտնում նման հանդիպում կազմակերպել, երբ հանգամանքները թույլ տան, շարունակելու սեպտեմբերին Նյու Յորքում և նոյեմբերին Փարիզում սկսված քննարկումները»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...