Ֆրանսիայում հռոմեական նեկրոպոլիս է հայտնաբերվել
Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Արրաս քաղաքում սուպերմարկետի կցամասի կառուցման վայրը ուսումնասիրելիս հնագետները պարզել են, որ խանութի տակ գտնվում է ուշ Հռոմեական կայսրության մեծ նեկրոպոլիս։ Առաջին գտածոներից մեկը 4-րդ դարի կապարե սարկոֆագն էր: Այս մասին գրում է «Վոկրուգ սվետա» ճանաչողական պորտալը՝ հղում անելով The History Blog-ին։
Հնագետները մինչ այժմ կարողացել են ուսումնասիրել միայն մի քանի գերեզմաններ։ Դրանցից մեկը պատկանում է մի կնոջ, ով թաղված է եղել զարդերի հարուստ հավաքածուով, այդ թվում՝ մարգարտե վզնոց, ականջօղեր, պղնձե եւ ոսկորե ապարանջաններ եւ պղնձե մատանիներ:
Գրեթե բոլոր մարդկանց թաղել են փայտե դագաղներում։ Հետազոտողները կարծում են, որ մարդկանց մեծ մասը մահացել է բնական պատճառներով։
Արրաս քաղաքը հիմնադրվել է ատրեբատների ցեղի կողմից ուշ երկաթի դարում եւ սկզբում ստացել է Նեմետոցեն անունը։ Մ.թ.ա․ 56 թ․ այն գրավել է Հուլիոս Կեսարը եւ դարձրել հռոմեական կարեւոր ամրոց եւ առեւտրի կենտրոն, որը հայտնի էր իր բարձրորակ գործվածքներով։ 451 թվականին քաղաքն ավերվել է հոների կողմից Ատտիլայի գլխավորությամբ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...