ԱՄՆ-ն հայտարարել է, որ աջակցում է ԵՄ-ի ռազմական հզորացմանը
ԱՄՆ վարչակազմն աջակցում է Եվրամիության ռազմական ներուժի ավելացմանը, կողմերի ներկայացուցիչները կհանդիպեն հաջորդ տարվա սկզբին՝ անվտանգության շուրջ նոր երկխոսության շրջանակում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ-ն լիովին աջակցում է ԵՄ պաշտպանական կարողությունների ամրապնդմանը եւ զարգացմանը»,-ասել է նա։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի՝ ավելի վաղ հրապարակված համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ երկխոսության շրջանակում խորհրդակցությունները ուղղված կլինեն «անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում ավելի սերտ համագործակցությանը»։ Ակնկալվում է, որ հանդիպմանը, որը նախատեսված է հաջորդ տարվա սկզբին, կմասնակցեն Պենտագոնի, Պետդեպարտամենտի, ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության, Եվրահանձնաժողովի եւ Եվրոպական պաշտպանական գործակալության ներկայացուցիչներ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...