ԱՄՆ եւ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները պաշտպանության հարցերով երկխոսության համար նոր խողովակ են պատրաստում
ԱՄՆ եւ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները պաշտպանության հարցերով երկխոսության համար նոր խողովակ են պատրաստում, քանի որ Ատլանտիկայի երկու կողմերը բախվում են նույնանման մարտահրավերների: Այս մասին արդեն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, կարող են հայտարարել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը, հայտնել է ԵՄ ռազմական շտաբի գլխավոր տնօրեն, Ֆրանսիայի փոխծովակալ Էրվե Բլեժանը, փոխանցում է Defense News-ը։
Նրա խոսքով՝ համագործակցության հնարավոր ոլորտները ներառում են կիբեռտարածության եւ կլիմայի փոփոխության հետ կապված սպառնալիքների վերացում, ինչպես նաեւ խաթարող տեխնոլոգիաների ոլորտում ջանքերի միավորում։
Անցած ամիս անդամ երկրները հանձնարարել են Եվրոպական պաշտպանության գործակալությանը բանակցություններ սկսել Պենտագոնի ղեկավարների հետ համաձայնագրի շուրջ, որը կհեշտացնի համագործակցությունը Մշտական կառուցվածքային համագործակցության կամ PESCO-ի եւ այլ ոլորտների միջոցով: PESCO-ն նպատակ ունի բարելավել Եվրամիության հիմնական ռազմական հնարավորությունները մոտակա 10 տարիների ընթացքում: Երրորդ կողմի ներգրավվածությունը, ներառյալ Միացյալ Նահանգները, դիտարկվում է միայն այն դեպքում, երբ արդյունքը խոստանում է շահավետ լինել բոլոր շահագրգիռ կողմերի համար, եւ ոչ միայն այն պատճառով, որ «մենք սիրում ենք Միացյալ Նահանգները, բարի գալուստ յուրաքանչյուր նախագիծ»,-ասել է Բլեժանը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...