Գիտնականները ստեղծել են քողարկված դեմքերի ճանաչման նոր համակարգ
Հետազոտողների միջազգային խումբն ահեստական ինտելեկտի հիման վրա ստեղծել է քողարկված դեմքերի ճանաչման նոր համակարգ։
«Մենք վերլուծել ենք բազմաթիվ լուսանկարներ՝ հանցագործությունների կատարման, բողոքի ակցիաների վայրերից եւ այլն։ Դա մեզ թույլ է տվել պարզել բոլոր հիմնական մեթոդները, որոնք սովորաբար մարդիկ գործածում են իրենց արտաքինը քողարկելու համար»,- պատմել է Քեմբրիջի համալսարանից Ամարջոթ Սինգհը՝ նախագծի ղեկավարը։
Ստեղծված DFI-համակարգի հիմքում մարդու դեմքի 14 առանցքային կետերի նույնականացման տեխնոլոգիան է, այդ կետերից 10-ը գտնվում են աչքերի շուրջ, մեկը՝ քթի վրա, երեքը՝ շրթերի։ Բնականաբար, այդ կետերից մի քանիսը քողարկվում են արտաքինի քողարկման փորձերի արդյունքում, բայց համակարգը, որոշելով հասանելի առանցքային կետերը, դրանց հիման վրա որոնում է իրականացնում մարդկանց դեմքերի լուսանկարների տվյալների բազայում։ Եվ համընկում գտնելու դեպքում այն համալրում ու ստուգում է քողարկված առանցքային կետերի համապատասխանությունը։
Սակայն կա նաեւ մեկ թերացում։ Այս համակարգն անբավարար է աշխատում, եթե լուսանկարում կա բարդ ֆոն, որի վրա կան լուսավորության տարբեր մակարդակներով հատվածներ, հայտնում է «Դեյլիտեխինֆոն»։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում