Էրդողանը վստահ է, որ Թուրքիայի տնտեսությունն ավելի շատ առավելություններ ունի Չինաստանի նկատմամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահ է, որ Թուրքիայի տնտեսությունը կարող է աճել՝ կենտրոնանալով արդյունաբերության եւ երկրի երիտասարդ բնակչության վրա, այլ ոչ թե` տոկոսադրույքների, հաղորդում է Hurriyet Daily News-ը:
Էրդողանը Թուրքիան համեմատել է Չինաստանի հետ՝ պնդելով, որ երկիրը կարող է էժան ապրանքներ արտադրել եւ այլ երկրներ արտահանել, ինչպես դա արեց Պեկինը։ Նա նաեւ պնդում էր, որ Թուրքիան «ավելի շատ առավելություններ ունի օտարերկրյա ներդրումներ ներգրավելու հարցում»: «Մենք բարդ ճանապարհ ենք ընտրել, բայց քաղաքացիները կսկսեն զգալ դրա դրական ազդեցությունը»,- խոստացել է նա։ «Մենք նոր դարաշրջան ենք սկսել՝ տոկոսադրույքների վերահսկողությունից դուրս գալու եւ արդյունաբերության վրա հիմնված տնտեսական աճը խթանելու համար»,- հավելել է նա: «Մենք օտարերկրյա ներդրողների ենք ներգրավելու. ահա թե ինչպես է աճել չինական տնտեսությունն իր երիտասարդ բնակչությամբ, արդյունաբերությամբ եւ արտադրությամբ… Թուրքիան ավելի շատ առավելություններ ունի Չինաստանի նկատմամբ, մենք ավելի մոտ ենք շուկային»:
Նա հայտարարել է, որ Թուրքիայի տնտեսական հեռանկարը կբարելավվի առաջիկա չորս-հինգ ամիսների ընթացքում, եւ որ նրա նոր տնտեսական մոդելն իր արդյունքները կտա վեց ամսից։ «Մարդիկ կբարգավաճեն, եւ նրանց գնողունակությունը կաճի,- ասել է Էրդողանը։- Ընթացիկ հաշվի դեֆիցիտը կնվազի. մենք ցածր տոկոսադրույքներով, արդյունաբերական ուղղվածության երկիր կդառնանք»։
Թուրքիան ներկայումս ծանր տնտեսական ճգնաժամ է ապրում, եւ դրա ազգային արժույթը գտնվում է պատմական նվազագույնի մակարդակում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...