Երեկ «մերոնք» կալանավորեցին Աշոտ Մինասյանին, իսկ այսօր թշնամին կրակի տակ առավ Կարմիր շուկան. Սենոր Հասրաթյան
Մենք կարծես դարձել ենք այն ժողովուրդը, որն ըստ հայտնի ասույթի, «իր համար ստեղծում է հիմնախնդիրներ և փորձում հերոսաբար հաղթահարել դրանք...»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նա, մասնավորապես, նշել է «Այսօր նորից հայտնվել ենք այդ կարգավիճակում... Կկարողանա՞նք, արդյոք, հերթական անգամ, թեկուզ կորուստներով, հաղթահարել մեր իսկ «համառ ջանքերով» ստեղծված այս իրավիճակը, թե կշարունակենք անգլուխ համառությամբ կատարել այն, ինչը մեզ թելադրում է իշխանության ղեկին հայտնված այս պատահականությունների «ընտրանին…»
Հ.գ.- Երեկ «մերոնք» կալանավորեցին Արցախյան երեք պատերազմների մասնակից «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, իսկ այսօր թշնամին կրակի տակ առավ Կարմիր շուկան... Թե ինչ կանեն վաղը «մերոնք» ու թշնամին, դժվարանում եմ ասել, բայց, որ դա կլինի ոչ ի նպաստ հայի, դրանում, գրեթե, համոզված եմ»:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում