ԵՏՀ ներկայացուցիչը նշել է ԵԱՏՄ երկրներում ամենապահանջված մասնագիտությունները
Եվրասիական տնտեսական միության աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների ցանկը կազմվել է ԵԱՏՄ անդամ երկրների ազգային վիճակագրական կոմիտեների տրամադրած տվյալների հիման վրա։ Այս մասին դեկտեմբերի 3-ին Մոսկվա-Բիշքեկ-Երեւան-Նուր-Սուլթան-Մինսկ տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային միգրացիայի եւ սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Ալտինայ Օմուրբեկովան՝ հրապարակելով այդ ցուցակը։
Այդպես, եթե երեք եւ ավելի երկրներում այդ մասնագիտությունը պահանջված է եղել, այն անմիջապես ներառվել է ցանկում։
«Այսօր պահանջարկ ունեն առողջապահության ոլորտի աշխատակիցները, ինչը զարմանալի չէ կորոնավիրուսի համավարակից հետո։ Խոսքը, մասնավորապես, վարակաբանների, վերակենդանացման մասնագետների, անեսթեզիոլոգների, լաբորանտների, համաճարակաբանների, ընդհանուր պրակտիկայի բժիշկների մասին է։ Կրթության ոլորտի մասնագետների մեծ պահանջարկ կա հատկապես STEM ուղղությունների մասով։ Գրեթե բոլոր երկրները նշել են այս միտումը»,- պարզաբանել է Օմուրբեկովան:
Բացի այդ, պահանջված են նաեւ ԵԱՏՄ անդամ երկրներում ՏՏ տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները։ Պահանջված ոլորտների թվում են նաեւ շինարարությունը, գյուղատնտեսությունը եւ արդյունաբերությունը։
«Արդյունաբերության ոլորտում ամենապահանջվածը հանքարդյունաբերության եւ արտադրության ոլորտի մասնագետներն են։ Ամենաշատը պահանջված են ավտոմոբիլային տրանսպորտի, հանրային ծառայությունների, ծառայությունների, բնակարանային եւ կոմունալ ծառայությունների, շինարարության, գյուղատնտեսության եւ արդյունաբերության ոլորտների աշխատակիցները»,- ասել է ԵՏՀ դեպարտամենտի ղեկավարը։
Նա նաեւ հայտնել է, որ նշված ցուցակը կքննարկվի հանձնաժողովի կոլեգիայում։
«Երկրորդ փուլում նախատեսվում է մշակել այդ ոլորտների որակավորման պահանջները։ Աշխատաշուկան անքակտելիորեն կապված է մասնագիտական ուսուցման եւ կրթության համակարգի հետ։ Հանձնաժողովի կայքում տեղադրված պահանջարկ ունեցող մասնագիտությունների ցանկն ուղեցույց է լինելու, որը կօգնի կողմնորոշվել նաեւ կրթական համակարգում, ընդգծել է Օմուրբեկովան:
Նա նաեւ հավելել է, որ անհրաժեշտության դեպքում ցանկացած մարդ հեշտությամբ կարող է ծանոթանալ պահանջարկ ունեցող մասնագիտությունների ամբողջական ցանկին։ Այն հրապարակված է ԵՏՀ կայքում՝ Աշխատանքային միգրացիայի եւ սոցիալական պաշտպանության դեպարտամենտի բաժնում։
.


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...