Բենի Հանցը կարծում է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի վրա հարձակման դեպքում
Իսրայելը պետք է «ամեն ինչ անի», որպեսզի թույլ չտա Իրանին միջուկային զենք ձեռք բերել, «հնարավոր է, որ կգա մի պահ, երբ մենք այլ ելք չենք ունենա, քան գործելը»։ Այս մասին Ynet News-ին ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը:
«Մենք պետք է պատրաստ լինենք Իսրայել պետությանը պաշտպանելու յուրաքանչյուր հնարավորության։ Մենք հնարավորություններ ենք զարգացնում, եւ պետք է շարունակենք ամրապնդել դրանք»,-ասել է Հանցը:
Պաշտպանության նախարարը պատրաստվում է մոտ օրերս մեկնել Վաշինգտոն՝ քննարկելու Իրանի հարցը, եւ թեեւ նա ասել է, որ կաջակցի համաձայնության հասնելու միջազգային ջանքերին, նա շեշտել է, որ հստակ կհասկացնի, որ Իսրայելը կպահպանի իր ինքնապաշտպանության իրավունքը:
Իսրայելի դիվանագետները շուրջօրյա աշխատում են՝ բանակցություններում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի վրա ազդելու համար, սակայն ռազմական կառույցն ավելի հոռետեսորեն է վերաբերվում բանակցություններին։
Թեեւ Հանցը հրաժարվել է ասել, թե որն է լինելու Իսրայելի կարմիր գիծը, նա նշել է, որ «կգա մի պահ, երբ տարածաշրջանը եւ Իսրայել պետությունը այլ ելք չեն ունենա, քան գործելը»։ Նրա խոսքով՝ եթե համաձայնություն ձեռք չբերվի, անհրաժեշտ կլինի դիտարկել ռազմական տարբերակը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...