Աբու Դաբին կարող է գնել մոտ 60 Rafale կործանիչ
Ֆրանսիան մի քանի խոշոր գործարք կկնքի Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։ Ինչպես հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրները, Փարիզը կարող է վերջապես կնքել մի քանի միլիարդ դոլար արժողությամբ Rafale կործանիչի ձեռքբերման մասին գործարք՝ փորձելով խորացնել տնտեսական եւ քաղաքական կապերը Աբու Դաբիի հետ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուրբաթ օրը սկսում է երկօրյա այցը Պարսից ծոց, որի ընթացքում կայցելի նաեւ Կատար եւ Սաուդյան Արաբիա։
Ֆրանսիայի ղեկավարը լավ հարաբերություններ է զարգացրել Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն շեյխ Մուհամեդ բին Զայեդ ալ-Նահայանի հետ։ Փարիզը մշտական ռազմաբազա ունի Էմիրությունների մայրաքաղաքում։
Աղբյուրները նշում են, որ Աբու Դաբին կարող է գնել մոտ 60 կործանիչ, սակայն զգուշացրել են, որ գործարքը դեռ պետք է վերջնական տեսքի բերվի:
«Ես չեմ ուզում փչացնել նախագահի սուրբծննդյան նվերը»,-այցից առաջ լրագրողներին ասել է ԱՄԷ նախագահի դիվանագիտական խորհրդական Անվար Գարգաշը, երբ նրան հարցրել են, թե արդյոք Աբու Դաբին կործանիչներ կգնի։
Մակրոնը կմասնակցի պայմանագրի ստորագրման արարողությանը Dubai Expo 2020 ցուցահանդեսի շրջանակում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...