Ջիգանի դեմ հայց են ներկայացրել նվաստացման եւ հոմոսեքսուալիզմի քարոզչության համար
Համառուսական «Ազգային ծնողական կոմիտե» հանրային շարժման նախագահ, հոգեբան Յուրի Օբոլոնսկին Մոսկվայի դատարան հայց է ներկայացրել ռեփեր Ջիգանի դեմ։ Նրան զայրացրել են Ջիգանի սկանդալային տեսանյութերը։
«Քաղաքացի Ուստիմենկո Դ․Ա․-ն, իմ կարծիքով, տեղեկատվություն է տարածել, որը միտված է ոչ ստանդարտ սեռական կողմնորոշման հրապուրիչ կերպարի ձեւավորմանը, ինչպես նաեւ նպատակ ունի դրդել որոշակի գործողությունների։ Կատարել է գործողություններ, որոնք իմ կողմից ընկալվել են որպես անչափահասների շրջանում հոմոսեքսուալության քարոզչություն, ինչը խախտում է օրենքը։ Բացի այդ՝ Ջիգանը բազմաթիվ անգամներ վիրավորել է ու նվաստացրել անձամբ իմ, ինչպես նաեւ այդ հրապարակումը տեսած լսարանի արժանապատվությունը, որը ստիված է եղել լսել ու դիտել նվաստացնող տեսանյութեր, քանի որ բաժանորդագրված են նրա էջին որպես հանրային մարդ ու ռեփ կատարող, ինչպես նաեւ չորս փոքրահասակ երեխաների հայր»,- հայցից մի հատված մեջբերել է StarHit-ը։
Հայցն արդեն ընդունված է վարույթ։ Առաջին նիստը տեղի կունենա դեկտեբերի 22-ին։ Հոգեբանն արտիստից մեկ միլիոն ռուբլի է պահանջել հասցված բարոյական վնասի համար։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...