Հունաստանի իշխանություններն ընդունել են Թուրքիայից փախած 17 թուրքի
Թուրքիայի 17 քաղաքացի Հունաստան մուտք գործելու թույլտվություն է ստացել եւ դիմում ներկայացրել ապաստան ստանալու համար։
Հունաստանի ոստիկանությունը հայտնել է, որ ութ տղամարդ, չորս կին եւ հինգ երեխա ժամանակավորապես ձերբակալվել են սահմանի մոտ՝ պաշտոնական ճանաչման համար:
Խմբի անդամները համացանցում տեսանյութ են տեղադրել՝ անգլերենով օգնություն խնդրելով։ Տեսանյութում նրանք պնդում էին, որ Թուրքիայում հետապնդումների են ենթարկվել, սակայն մեղադրանքի մանրամասները չեն ներկայացրել։
Թուրքական իշխանությունները ճնշում են գործադրել ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ենթադրյալ կողմնակիցների նկատմամբ 2016-ի անհաջող հեղաշրջումից հետո: Անկարան Գյուլենին մեղադրում է իշխանությունը զավթելու փորձ կազմակերպելու մեջ, հայտնում է AP-ն։
Մոտ 4900 մարդ, ովքեր ենթադրաբար կապված են Գյուլենի ցանցի հետ, դրանից հետո դատապարտվել են ազատազրկման, այդ թվում մոտ 3000-ը՝ ցմահ բանտարկության։ Պետական ծառայությունից ազատվել է ավելի քան 130 հազար մարդ, այդ թվում՝ ավելի քան 20 հազար զինվորական։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...