Դոնալդ Թրամփը Մեգան Մարքլին մեղադրել է «արքայազն Հարիի եւ նրա ընտանիքի հարաբերությունները կործանելու» համար
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է, թե ինչպես է վերաբերվում բրիտանացի արքայազն Հարիի կնոջը՝ ամերիկուհի Մեգան Մարքլին։ Քաղաքական գործչի խոսքով՝ նախկին դերասանուհին անհարգալից վերաբերմունք է դրսեւորել արքայական ընտանիքի նկատմամբ՝ պատմելով Բուքինգհեմյան պալատում կյանքի մանրամասների մասին։ ԱՄՆ նախկին առաջնորդն այս մասին հայտարարել է «GB News» հեռուստաալիքի եթերում։
«Ես կարծում եմ, որ Հարիին սարսափելի օգտագործում են, բայց մի օր նա կղզջա դրա համար»,- Թրամփի խոսքերը մեջբերել է Lenta.ru-ն։ Թրամփը Մարքլին մեղադրել է բրիտանական արքայական ընտանիքի հանդեպ անհարգալից վերաբերմունքի եւ անազնվության մեջ։
Արքայազն Հարիի կինն առաջ է բերել «արքայան Հարիի եւ նրա ընտանիքի հարաբերություններ փլուզումը, ինչը ցավ է պատճառում» Եղիսաբեթ Երկրորդին։ «Ես կարծում եմ, որ նա անհարգալից վերաբերմունք է դրսեւորում թագավորավորական ընտանիքի եւ որ առավել կարեւոր է հենց թագուհու նկատմամբ»,- ընդգծել է Թրամփը։
Մեգան Մարքլն ու արքայազն Հարին մի շարք սենսացիոն հայտարարություններ են արել արքայական ընտանիքի մասին ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին տված սկանդալային հարցազրույցի ընթացում, որը եթեր է հեռարձակվել «CBS» հեռուստաալիքով։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...