Էրդողան․ Թուրքիան քայլեր կձեռնարկի Եգիպտոսի եւ Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու համար
Թուրքիան քայլեր կձեռնարկի Եգիպտոսի եւ Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Reuters-ը։
Անկարան եւ Աբու Դաբին անցյալ շաբաթ ստորագրել են միլիարդավոր դոլարների ներդրումային գործարքներ, եւ Էրդողանը հայտարարել է, որ երկրները հարաբերություններում «նոր դարաշրջան» կազդարարեն։
Թուրքիան նաեւ քայլեր է ձեռնարկել Եգիպտոսի ու Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ, սակայն այս բանակցությունները դեռ տեսանելի արդյունք չեն տվել։
Այս ամսվա սկզբին Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ այն բանից հետո, երբ Թուրքիան ազատ է արձակել կալանավորված իսրայելցի զույգին:
«Նրանք (ԱՄԷ) առաջարկել են 10 միլիարդ դոլարի ներդրումային ծրագիր։ Ներդրելով այդ 10 միլիարդ դոլարը՝ մենք բոլորովին այլ ապագա կկառուցենք»,-վստահեցրել է Էրդողանը` հավելելով, որ փետրվարին կայցելի ԱՄԷ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...