Իրանը հայտարարել է Թուրքմենստանի հետ գազի շուրջ շփումները վերականգնելու անհրաժեշտության մասին
Իրանը հայտարարել է Թուրքմենստանի հետ գազի շուրջ շփումները վերականգնելու անհրաժեշտության մասին: Այդ մասին հայտարարել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին:
Նրա խոսքով՝ Թուրքմենստանը համոզված է, որ Իսլամական Հանրապետությունը մտադիր է լուծել ներկայիս խնդիրները, եւ Թուրքմենստանի հետ Իրանի՝ գազի շուրջ շփումը նույնպես պարտադիր կվերականգնի: «Մենք պետք է վերացնենք խոչընդոտները, որպեսզի գրանցենք տնտեսական աճ ու արտահանման զարգացում», հավելել է նա: «Գոյություն ունի համապատասխան տնտեսական եւ առեւտրային ենթակառուցվածք երկկողմանի ու տարածաշրջանային համագործակցության համար, եւ մենք պետք է քայլեր ձեռնարկենք այդ ուղղությամբ՝ թեթեւացնելով առեւտրականների ու արտահանողների գործունեությունը»,-նշել է Ռայիսին:
Իրանի նախագահը նաեւ ընդգծել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպությանն Իրանի անդամակցումը հող է նախապատրաստում տարածաշրջանային կապերն ընդլայնելու համար: Նա ընդգծել է, որ չկան խոչընդոտներ հարեւան ու տարածաշրջանային երկրների հետ հարաբերություններն ամրապնդելու ճանապարհին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...