Անվանվել են կոտրելու համար խոցելի Samsung-ի սմարթֆոնները
Check Point Research-ի մասնագետները խոսել են Samsung-ի մի շարք սմարթֆոնների կոտրման վտանգի մասին, փոխանցում է Լենտա-ն՝ հղում անելով ընկերության կայքում տեղակայված համապատասխան հաշվետվությանը։
Փորձագետները MediaTek չիպերում խոցելիություն են հայտնաբերել, որի պատճառով չարագործը կարող է վնասակար կոդ ներդնել պրոցեսորի մեջ եւ գողանալ օգտատիրոջ տվյալները։
Check Point Research-ի գնահատմամբ, քանի որ խոցելիությունն առկա է MediaTek պրոցեսորներում, այն կարող է ազդել սմարթֆոնների մոտ 40 տոկոսի վրա ամբողջ աշխարհում: Հեղինակները նաեւ նշել են այն գաջեթները, որոնք առավել ենթակա են հաքերային հարձակման։ Դրանց թվում են՝ Samsung Galaxy A31, Galaxy A41, Galaxy A03s, Galaxy A12, Galaxy A22, Galaxy A32, Galaxy M22 սմարթֆոնները եւ Galaxy Tab A7 Lite պլանշետը: Նշված սարքերը թողարկվել են 2020 թվականին կամ ավելի ուշ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...