Մահացել է բրոդվեյյան բազմաթիվ մյուզիքլների հեղինակ Սթիվեն Սոնդհայմը
ԱՄՆ-ում վախճանվել է 20-րդ դարի երկրորդ կեսի ամենաազդեցիկ կոմպոզիտորներից մեկը՝ բանաստեղծ, դրամատուրգ եւ բրոդվեյյան բազմաթիվ մյուզիքլների հեղինակ Սթիվեն Սոնդհայմը: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով նրա փաստաբան Ռիչարդ Պապպասին։
Երաժիշտը 91 տարեկան էր։ Փաստաբանը հայտարարել է, որ չգիտի Սոնդհայմի մահվան պատճառը. կոմպոզիտորի որեւէ հիվանդության մասին չի հաղորդվել, եւ նրա մահը հանկարծակի է եղել:
Առաջին բրոդվեյյան շոուն, որի համար Սոնդհեյմը բառեր եւ երաժշտություն է գրել, 1962 թվականի «Զվարճալի բան, որը տեղի է ունեցել համաժողովի ճանապարհին» կատակերգությունն էր։ Աշխատանքն արժանացել է հեղինակավոր Tony մրցանակին, որպես լավագույն մյուզիքլ: Նա նաեւ տեքստ է գրել «Վեստսայդյան պատմության» համար եւ մասնակցել է 1979 թվականի «Սուինի Թոդ» մյուզիքլի ստեղծմանը։ Բացի այդ, նա երաժշտություն է գրել նաեւ ֆիլմերի համար։
Իր կարիերայի ընթացքում նա ստացել է Tony-ի ութ մրցանակ։ Նրա շոուի վեց ալբոմներ արժանացել են «Գրեմմի» մրցանակի, իսկ «Send in the Clowns» կոմպոզիցիան, որպես Տարվա երգ, 1975 թվականին արժանացել է «Գրեմմի» մրցանակի:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...