Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Սա վե՛րջն է, ալեւս հանդուրժել չի՛ կարելի եւ պահանջում եմ իր հրաժարականը

Սա վե՛րջն է, ալեւս հանդուրժել չի՛ կարելի եւ պահանջում եմ իր հրաժարականը: Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ անդրադառանոլվ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին:

Հայտարարությունում ասվում է.

«Լեւոն Մկրտչյանը ՀՀ ԿԳ նախարար 5-րդ անգամ նշանակվել է 2017թ. մայիսի 31-ին: Իր առաջին պաշտոնավարման օրոք, 1998 թվականի հոկտեմբերի 28-ի կառավարության թիվ 661 որոշմամբ հանրապետության 57 դպրոցներում սկսվեց մի փորձնական ծրագիր՝ «Պետական հանրակրթական հաստատությունների համակարգի կառավարման հետագա ապակենտրոնացման մասին», որը չաշխատեց ու Լեւոն Մկրտչյանը, չգիտեմ ինչ պատճառով, դուրս եկավ պաշտոնից եւ 1999-2000թ.թ. դարձավ ՀՀ վարչապետի խորհրդական:

Հայաստանի կառավարությունը շարունակեց Պետական հանրակրթական հաստատությունների համակարգի կառավարման հետագա ապակենտրոնացման ուղղությամբ փնտրտուքներն ու ՀՀ կառավարությունը ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանի օրոք, 1999 թ. հունիսի 1-ի կառավարության թ. 377 որոշմամբ սկիզբ դրեց 15մլն. դոլար արժողությամբ «ՀՀ հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագիրը հաստատելու մասին» առաջին վարկային ծրագրին, որով նախատեսվեց փորձնական ծրագրում ընդգրկված 154 դպրոցներում անցնել աշակերտ-թվով ֆինանսավորման եւ իրականացնել հաստատությունների կառավարման եւ ղեկավարման ապակենտրոնացումը, որին առնվազն տեղյակ էր նախկին նախարարը:

Մինչ օրս ժողովրդավարական կառավարման այս սկզբունքը չի կայանում, որի պատճառը, ինչպես պնդում է 20 տարի առաջ այս գաղափարը ներդնող նախարարը, բոլորովին կառավարման խորհուրդների կազմավորման սկզբունքը կամ նրանց չաշխատելու փաստի մեջ չէ, այլ՝ անցած 26 տարիների իշխանությունների կողմից ընտրական գործընթացի նկատմամբ մեր հասարակության մեջ ցանած ամլության զգացումը`.<ես ո՞վ եմ, որ իմ ընտրությամբ ինչ որ բան փոխեմ>, իսկ կառավարման խորհրդի առաջին պարտականությունը մեր երեխաների կրթության շահերին եւ ո՛չ իշխանությունների կամայականություններին նվիրված տնօրենի ընտրությունն է: Շան գլուխն այստեղ է թաղված:

Երկրորդ անգամ Լեւոն Մկրտչյանը նշանակվեց ԿԳ նախարար 2001թ.-ին ու այդ տարում Ազգային Ժողովը ընդունեց «Կրթության մասին» ՀՀ օրենքով պահանջվող <Կրթության զարգացման պետական ծրագիր 2001-2005թ.թ. օրենքը>, որը շատ լավ փաստաթուղթ էր, սակայն այն մշակված ու պատրաստված էր նախորդ՝ Էդուարդ Ղազարյանի օրոք: Նշեմ, որ իրականացավ օրենքով մշակված կրթական միջոցառումների հազիվ 30%-ը:

Հաջորդ՝ 3-րդ անգամ Լեւոն Մկրտչյանը ԿԳ նախարարի պաշտոնում պաշտոնավարեց 2006թ.ից մինչեւ 2008 թ. հունիսի 2-ը: 2006-ին, արդեն 3-րդ անգամ նշանակված ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի օրոք <Կրթության մասին> օրենքում ամրագրվեց անցումը 12-ամյա միջնակարգ կրթության:

Հայաստանի Հանրապետությունը հաջորդ «Կրթության զարգացման պետական ծրագիր»-ն ունեցավ 5 տարի հետո՝ 2011-ին, փաստորեն այդ տարիների գործող ԿԳ նախարարներ Սերգո Երիցյանն ու Լեւոն Մկրտչյանն աշխատեցին առանց «Կրթության մասին» ՀՀ օրենքով պահանջվող կրթության զարգացման պետական ծրագրի:

2008-ի հունվարին, 2003-2009թ.թ. «Կրթության որակ եւ համապատասխանություն> վարկային առաջին ծրագրով ($20մլն) Լեւոն Մկրտչյանի օրոք աշակերտ թվով ֆինանսավորման բանաձեւի բարելավման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը պետք է շարունակեր բանաձեւի կատարելագործումը, սակայն ծրագրի ավարտին վերանայված տարբերակը գործածության մեջ չի դրվել: Իրենից հետո ներդրված, այժմ կիրառվող, ըստ ուսումնական մակարդակների տարբերակված ֆինանսավորման բանաձեւը նույնպես հնացած է եւ իսկապես վերանայման կարիք ունի: Հակասություն կա աշակերտ թվով ֆինանսավորման եւ դասարաններով կոմպլեկտավորման սկզբունքների միջեւ, սրա մասին նախարարը նույնպես խոսում է: Լեւոն Մկրտչյանի օրոք, իր ներկայացմամբ 2003-2009թ.թ. «Կրթության որակ եւ համապատասխանություն» առաջին վարկային ծրագրով ՀՀ կառավարության 27.03.2008թ. 12-րդ արձանագրային որոշմամբ հավանության արժանացավ «Ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ծրագիր»-ը, որի արդյունքներից ոչ մեկը գոհ չէ: Ինքը, նախարար Լեւոն Մկրտչյանն էլ է դժգոհում այն դեպքում, երբ ինքն ու իր աշխատակազմը 2006թ.-ից 2008թ. աշխատել են այս ծրագրի վրա:

Հասարակությունը մինչ օրս դրական չի վերաբերվում այս փոփոխությանը, որովհետեւ չնայած միջնակարգ կրթության 10 տարին դարձավ 12, սակայն այն տեսլականը, որ կբեռնաթափվեն տարրական, հիմնական դպրոցների ուսումնական ծրագրերը, ավագ դպրոցները կդառնան նախամասնագիտական կողմնորոշմանն ուղղված որակյալ կրթական հաստատություններ, սովորողներին կնախապատրաստեն ինքնուրույն կյանքի ու կրկնուսույցի կարիքը առնվազն կպակասի, չիրականացան:

Այս գործընթացին չնախորդեց տարրական, հիմնական դպրոցների ծրագրերի բեռնաթափման գործընթացը, այլ՝ նույն ծրագրերի վրա ավելացան ուսումնական նոր առարկաներ այն դեպքում, երբ անհրաժեշտ էին ինտեգրված ուսումնական առարկաներով ծրագրեր: Պատճառներից մեկն էլ նաեւ այն էր, որ 2008-ին գործող ու հետո եկած նախարարներն ու նախարարության համապատասխան պաշտոնյաները հեռվից լուռ հետեւեցին, թե ինչպես են մարզպետներն ու Երեւանի քաղաքապետն ազատվում իրենց համար «գլխացավանք» դարձած ավերակ շենքեր ունեցող դպրոցներից ու ավագ դպրոցները որակյալ կադրերով ապահովելու ռազմավարական ծրագրի պահանջը տնօրենների կողմից շրջանցելու վրա նախարարները պարզապես աչք փակեցին:

2001-ին ԿԳՆ, «Հույսի կամուրջ» հ/կ եւ թ. 27 դպրոց եռակողմ համաձայնագրով հանրապետությունում առաջին անգամ Երեւանի Դ.Դեմիրճյանի անվան թ.27 դպրոցին տրվեց ներառական կրթություն իրականացնելու իրավունք (նախարար Լեւոն Մկրտչյան): Փաստորեն, ինքն այս քաղաքականությանն առաջին հավատացողներից էր, բայց 2016-ի փետրվարին, երբ 4-րդ անգամ եկավ նախարար, առաջինը կասկածի տակ դրեց 2014-ին արդեն օրենքով ամրագրված համընդհանուր ներառական պետական քաղաքականությունն ու կառավարության ընդունած գործողությունների ժամանակացույցը: Այս մասին է նաեւ վկայում 2016թ. կառավարության ներկայացրած 6-ամսյա ծրագիրը, որտեղ «ներառական կրթություն» բառն անգամ չկա: «Ներառական կրթության հարցում պետք է զգույշ լինել ու չշտապել»: ԿԳ նախարարը ոչ թե այս հարցում զգուշության կոչ պիտի աներ, այլ, ինչպես ժողովուրդն է ասում, թեւերը քշտեր ու սկսեր հասկանալ, թե իր նախորդ, 3-րդ պաշտոնավարումից հետո այդ քաղաքականությունն ո՞ւր է հասել եւ փորձեր ընկղմվել հետագա գործընթացն իրականացնելու մեջ:

Ընդհանրապես, հաճախ է Լեւոն Մկրտչյանը իրարամերժ մտքեր արտահայտում, օրինակ, 23.09.2017 «Ուսուցիչ» նախաձեռնության վերաբերյալ իր ելույթում ասում է. «Շուրջ երկու տարի է, ինչ Հայաստանի կրթական համակարգը մտել է վերափոխումների նոր շրջան: Անկախության առաջին օրերից ձեւավորվել է ազգային կրթական համակարգ»: Չգիտեմ «վերափոխում» ասելով ինչ է նկատի ունեցել պարոն Մկրտչյանը: Եթե նկատի է ունեցել «բարեփոխում» բառը, ապա այն վերջին երկու տարում չի սկսվել: Ենթադրում եմ նկատի ունի 4-րդ պաշտոնավարման շրջանում իր կողմից բարձրաձայնված, քննադատված երեւույթները, սակայն դրանք շտկելու ուղղությամբ ոչ մի «վերափոխում», կոնկրետ քայլ չենք տեսել, դեռեւս միայն խոսքեր են:

Գիտե՞ք, կարող եմ շատ երկար նկարագրել ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի 5 անգամ պաշտոնավարման անարդյունավետ գործունեության մասին, բայց նրա հրաժարականի իմ պահանջը առավելապես պայմանավորված է ՀՀ նախագահի կողմից Հրազդանի քաղաքապետի տղային «պատվելու» արարողությանը եւ իր քայլը արդարացնելու հիմնավորումներին, որոնք կրթության նախարարին ոչ սազական արտահայտություններ էին:

ԿԳ նախարարն այդ քայլն անելուց առաջ պարտավոր էր նորից կարդալ (ոչ միայն ինքը, այլեւ այդ դպրոցի տնօրենն ու մանկավարժները) դեռ 2004թ-ին ընդունված, իր կողմից անընդհատ թմբկահարվող, սակայն 2009թ. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով չամրագրված Ազգային կրթակարգի «5. ՄԻՋՆԱԿԱՐԳ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ» եւ նշածս օրենքով 2010-ին կառավարության կողմից ընդունված «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ» փաստաթղթում հանրակրթության բոլոր մակարդակներում սովորողների նկարագրին ներկայացվող պահանջներն ու իմանար, որ ոսկե մեդալի հավակնորդը գերազանց գնահատականներ պետք է ունենար ոչ միայն ուսումնական առարկաներից, այլեւ համապատասխաներ չափորոշչով իր նկարագրին ներկայացվող պահանջներին՝ պատասխանատվություն ցուցաբերել առօրյա կյանքում, իմանալ, ընդունել եւ հարգել ուրիշների իրավունքները, լինել մարդասեր, հանդուրժողական վերաբերմունք ունենալ շրջապատի մարդկանց նկատմամբ:

Իսկ կրթությունը դպրոցում պետք է նպատակաուղղված լինի ազգային ու համամարդկային արժեքներ կրող մարդու, օրինապահ, ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող քաղաքացու ձեւավորմանը: Պետական չափորոշչի այս պահանջը, ցավոք, չունի չափման միավոր, թիվ չի՛ պարոն նախարար, բայց Դուք, կարեւորելով ՀՀ կառավարության հաստատած ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉՉԻ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՁեւԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ, պարտավոր էիք կանխել դպրոցում ոսկե մեդալ տալու որոշումը, որովհետեւ այն կայացրել են ողբերգական դեպքը պատահելուց հետո: Այս առթիվ հիշեցնեմ, որ ավարտական քննությունների կազմակերպման մասին Ձեր իսկ հրամանում կա այսպիսի կետ. «18. Քննությունից բացակայած կամ ուշացած Մեդալի հավակնորդ սովորողը զրկվում է Մեդալ ստանալու իրավունքից»:

Ստացվում է քննությունից ուշանալն ավելի մեծ վտանգ է հասարակության համար, քան առանց վարորդական իրավունքի մեքենա վարելն ու մարդուն կյանքից զրկելը: Դուք այդ տղային պետք է զրկեիք ոսկե մեդալից ու դպրոցի տնօրենից ու մանկավարժներից պահանջեիք բացատրություն տալ, թե ինչո՞ւ են շրջանցել այնպիսի կարեւոր փաստաթղթի պահանջը, ինչպիսին ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ սահմանած շրջանավարտի բնութագիրն է, որը նույնն է, թե որեւէ առարկայից սովորողը գիտելիք, հմտություն, կարողություն չունենա, բայց «գերազանց» գնահատվի:

Այն հիմնավորումները, որոնք լրատվամիջոցներով հնչեցին նախարարի կողմից, ոչ այլ ինչ է, քան կրթությունը չկարեւորող, չգնահատող մարդու խոսք: Ավելին, հետեւելով տարբեր լրատվամիջոցներով արտահայտած իր մտքերին, տպավորություն եմ ստանում, որ որպես նախարար ինքն ամբողջությամբ չի տիրապետում ոլորտը կարգավորող իրավական փաստաթղթերին:

Կրթության նախարարն իրավունք չուներ ասել այն, ինչ ասեց ի պաշտպանություն Հրազդանի քաղաքապետի տղային «պատվելու» իր այս քայլի: Սա վե՛րջն է ու անձամբ չե՛մ հանդուրժում եւ պահանջում եմ իր հրաժարականը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am