Իշխանությունն ինտենսիվ աշխատում է ընդդիմության վրա. նրանց վրա, ովքեր ունեն բիզնեսներ, որը կարելի է խլել
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն ինտենսիվ աշխատում է ընդդիմության վրա։ Խնդիր է դրված ԱԺ ընդդիմությունից ինչքան հնարավոր է ձայներ պոկել։ Աշխատում են բոլոր նրանց վրա, ովքեր ունեն բիզնեսներ, որը կարելի է խլել, ում նկատմամբ հարուցված քրեական գործեր կան, կամ պաշտոնյա հարազատներ ունեն։
Ամենաինտենսիվն աշխատում են «Հայաստան» դաշինքի՝ բանտում գտնվող անդամների վրա․ Արմեն Չարչյան, Մխիթար Զաքարյան։ Առաջարկում են ազատություն՝ խմբակցությունից դուրս գալու դիմաց։
Մեզ ասացին, որ նման ճնշումների հետեւանք էր նաեւ Դավիթ Սեդրակյանի՝ մանդատը դնելը։ Իհարկե, իշխանությունն ուզում է, որ մանդատը չդնեն, միայն խմբակցությունից դուրս գան, բայց սցենարը մինչեւ վերջ չի իրականանում։ Սեդրակյանի դեպքում թիրախը եղել է հոր բիզնեսը՝ բենզա-գազալցակայաններ։ Սահմանին լարվածությունը մի փոքր մեղմել է ընդդիմության նկատմամբ ճնշումները, սակայն շարունակում են աշխատել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան