Սա մեկ ժամվա, մեկ օրվա, մեկ մարդու, մեկ ուժի պայքար չէ
«Հրապարակ» թերթը գրում է. «Դիմադրության շարժման սկիզբը հայտարարած «Հայաստան» դաշինքը նոյեմբերի 9-ից հետո զանգվածային միջոցառումներ չի նախաձեռնել, փողոցային պայքարի դուրս չի գալիս։ Դաշինքից մեզ ասացին, որ նոյեմբերի 22-ից սկսած, ամեն օր՝ ժամը 17:00-20:00-ն քաղաքացիները կարող են այցելել իրենց գրասենյակներ եւ կամավորագրվել։
«Մենք ձեզ կտեղեկացնենք Դիմադրության շարժման հետագա ծրագրերի մասին, կլսենք դրանց վերաբերյալ ձեր առաջարկները: Սա մեկ ժամվա, մեկ օրվա, մեկ մարդու, մեկ ուժի պայքար չէ, սա ուժերի համախմբում եւ համակարգված աշխատանք պահանջող պայքար է»,- տեղեկացրին դաշինքից։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ դաշինքում, այսպես կոչված, «գույքագրման» աշխատանքներ են իրականացվում, ուզում են հասկանալ, թե ինչ ունեն՝ ե՛ւ մարդկային, ե՛ւ ֆինանսական ռեսուրսների առումով, որպեսզի գծեն պայքարի նոր սցենար։
Դաշինքում հասկացել են, որ հունիսի 20-ից հետո ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության նկատմամբ հիասթափությունը մեծացել է, ուստի պետք է «կշռել» ունեցածը, հատուկ տեխնոլոգիաներ կիրառել ու մեկ անգամ, բայց վճռական պայքարի դուրս գալ։ Իսկ թե դա մոտավորապես ինչ ժամկետներ է ենթադրում, մեր աղբյուրը կրկնեց՝ «շատ սպասեցնել չենք տա, նոր տարուց հետո ակտիվ գործողություններ կլինեն»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը