Ավելի քան 1.000 դոլար. iPhone 8-ը կլինի Apple-ի երբևէ ստեղծած ամենաթանկ սմարթֆոնը. լրատվամիջոցներ
Ամերիկյան Apple ընկերության հոբելյանական 10-րդ iPhone-ը, որը, ըստ տարբեր աղբյուրների, կունենա հեղափոխական դիզայն ու համալրված կլինի մի շարք նորարարություններով, կլինի ընկերության կողմից երբևէ ստեղծված ամենաթանկ iPhone-ը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ iPhone 8-ի գինը կգերազանցի 1.000 դոլարը, ինչը պայմանավորված կլինի գերժամանակակից OLED էկրանի և եռաչափ սենսորային համակարգի օգտագործմամբ:
Հավելենք, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ iPhone 8-ի դիմացի հատվածն ամբողջությամբ կզբաղեցնի էկրանը` առանց «սահմանների» և ստեղների: Այն մեծ մասամբ պատրաստված կլինի ապակուց, մինչդեռ Home կոճակն անտեսանելի կլինի: Ըստ վերլուծաբանների կանխատեսումների` Home կոճակը, որը մատնահետքով աշխատող զգայակ կլինի, ներկառուցված է լինելու ապակյա էկրանի մեջ: Բացի այդ, հեռախոսն անլար լիցքավորման հնարավորություն կունենա:
tert.am


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում