Դատավորն անձամբ հանդիպել է Գագիկ Ջհանգիրյանին և կտրուկ հայտարարել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դատավորների շրջանում ներքին մասնագիտական քննարկումներից մեկի ժամանակ հարց է բարձրացվել ապօրինի գույքի բռնագանձման մասին, եւ նաեւ մտահոգություն է հնչել:
Դատավորները, մասնավորապես, մտահոգություն են հայտնել եւ ասել, թե իրենք չեն պատրաստվում որեւէ մեկի գույքը՝ որպես ապօրինի գույք բռնագանձել եւ իրենց պատճառաբանությունն են ներկայացրել: Դատավորները կարծիք են հայտնել, որ օրենքը շատ անգրագետ ձեւակերպումներ ունի:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատավորների այս ներքին քննարկումներն ավարտվել են ուշագրավ զարգացումներով: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Լեւոն Գրիգորյանը եւ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանն անձամբ գնացել են Բարձրագույն դատական խորհուրդ, հանդիպել ԲԴԽ նախագահի Ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին եւ ասել, որ ապօրինի գույքի գործերով իրենք փոխանցում են դատավորների խիստ դժգոհությունը, որ իրենցից այս գործերով ավելին չպետք է պահանջեն:
Ասել է թե՝ բացատրել են Ջհանգիրյանին, որ անգրագետ գրված օրենքով որեւէ մեկի գույքին չեն կպչելու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում