Թուրքիայից Հայաստան շինանյութի ներկրման արգելքը կհանվի
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ հաջորդ տարվա հունվարի 1-ից կհանվի Թուրքիայից Հայաստան շինանյութի ներկրման արգելքը: Դրան հաջորդող ամիսներին կհանվի մյուս՝ հագուստի, մաքրող միջոցների, կոշկեղենի, կոսմետիկայի եւ այլ ապրանքների ներկրման արգելքը: Նշենք, որ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրման արգելքի ժամկետը 2022 թվականի հունվարի 1-ին լրանում է:
«Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ պարզաբանում ստանալու համար դիմեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին եւ հետաքրրվեց՝ արդյոք կառավարությունը մտադիր է հանել թուրքական ապրանքների ներկրման արգելքը, թե ոչ: Մեր հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց. «Քննարկման մեջ է, մենք ամեն ինչ անում ենք, որ չթույլատրվի: Այսինքն՝ եթե գտնում ենք, որ թուրքական ապրանքների արգելքը երկարաձգելը մեր տնտեսության, տեղական արտադրության վրա դրական էֆեկտ է ունեցել ու կարող է ունենալ, համոզված եմ, որ դրա վերաբերյալ նորմալ վերլուծություն հասարակությանը կներկայացվի»:
ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի խոսքով՝ որոշումն ընդունելու են կառավարության մեր գործընկերները։
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ արդյոք դրական էֆեկտ ունեցել է, թե ոչ, պատգամավորն արձագանքեց՝ նշելով, որ դա պարզելու համար խորը վերլուծություն է պետք անել. «Լիահույս եմ, որ ցանկացած որոշման դեպքում, եթե խոսում ենք տնտեսական նպատակահարմարությունից, կներկայացվի հիմնավոր վերլուծություն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում