Ռուսամետ ընդդիմադիրները դեռ ծանրութեթեւ են անում
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վաղ առավոտից հասարակական-քաղաքական տարբեր գործիչներ բողոքի ակցիաներ արեցին Երեւանում՝ փողոցներ փակեցին, իշխանությանն ուղղված կոչեր հնչեցրին։ Հայտարարվեց ազատագրական շարժման մեկնարկը, նպատակն է՝ կանխել սահմանագծման եւ սահմանազատման հակահայկական ծրագրի իրականացումը։
Ցուցարարները պահանջում էին հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, միջանցք չտրամադրել թշնամուն, զինել առաջնագիծը եւ այլն։ Ակցիայի հանրահայտ դեմքերից էին հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը, նախկին իմքայլական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, Փաստաբանների պալատի նախկին ղեկավար Արա Զոհրաբյանը, «5165» շարժման հիմնադիր Կարին Տոնոյանը եւ այլք։ Իսկ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերն ասես ընդհատակ անցած լինեին՝ ո՛չ ակցիային մասնակցեցին, ո՛չ էլ զանգերին էին պատասխանում։
Նշենք, որ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի փաստաթղթին կողմ է նաեւ ՌԴ-ն, հավանաբար, ռուսամետ ընդդիմադիրները դեռեւս ծանրութեթեւ են անում՝ ինչ մարտավարություն ընտրել, որ հակառուսական գծի մեջ չհայտնվեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում