Վենեսուելայի կառավարության աջակիցները հաղթում են ընտրություններում երկրի 20 նահանգներում եւ Կարակասում
Վենեսուելայի Միացյալ սոցիալիստական կուսակցության թեկնածուները հաղթում են ընտրություններում երկրի 20 նահանգներում եւ Կարակասում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Համապատասխան տվյալները կիրակի օրը Venezolana de Televisión հեռուստաալիքով հայտնել է Վենեսուելայի Ազգային ընտրական խորհրդի ղեկավար Պեդրո Կալսադիլյան։
Ըստ խորհրդի տվյալների՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է 41,8%, ինչը համապատասխանում է 8 151 793 ընտրողի։ Մինչ օրս մշակվել է արձանագրությունների մոտ 90%-ը։
Կիրակի օրը Վենեսուելայում տեղի են ունեցել տարածաշրջանային եւ մունիցիպալ ընտրություններ, որոնց ընթացքում երկրի քաղաքացիները որոշել են տեղական գործադիր իշխանության ապագա ղեկավարներին եւ օրենսդիր մարմնի անդամներին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր երկրի Ազգային ընտրական խորհուրդը, ընտրովի պաշտոնների համար հավակնում է ավելի քան 70 հազար թեկնածու։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...