Նիկոլը ոչ թե ագենտ է, լրտես, այլ ուղղակի տգետ. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
Փաշինյանն ընկավ իր իսկ սայթաքման կրակը դեռ 2018-ի ապրիլից, երբ սկսեց իրեն ժխտելով կայանալ, երբ սկսեց ահաբեկել, սկսեց սպանել ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին, հերքելով պայքարեց մինչ այդ հնչած բոլոր արժեհամակարգերի դեմ, որով առաջնորդվում էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը։
Նրա խոսքով՝ պայմանավորվածության մեջ է տեղավորվում Սյունիքով միջանցքի հարցը։ «Ավելի ու ավելի համոզվում եմ, որ Փաշինյանը չի հասկացել ինչ է ստորագրում նոյեմբերի 9-ին, այսինքն՝ նա խոսել է իր պատկերացմամբ սովորական ճանապարհի, իսկ Ալիևը՝ միջանցքի մասին, որի դիվանագիտական եզրույթն ունի այլ կարգավիճակ, իսկ երբ Փաշինյանը հասկացել է, թե ինչին է համաձայնել, զգացել է, որ մեծ ռիսկի է դիմում»,- ասել է Հակոբյանն ու ավելացրել. «ասում են նա ագենտ է, լրտես է, գործակալ է։ Չեմ կարծում, որ նա այդպիսին է, նա ուղղակի տգետ է, իսկ տգետը շատ ավելի վտանգավոր է»։
Բանախոսն անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին՝ նշելով, որ ՀՀ որևէ ղեկավար այսչափ իրեն ռուսների հանդեպ քծնողաբար չի պահել, որքան Փաշինյանն ու իր թիմն են՝ լինելով գենետիկ հակառուս գործիչներ։
Հակոբյանը ներկայացրել է նաև ստեղծված ներքաղաքական իրավիճակից ելքեր։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ