Պալմա կղզու օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է
ՊԼմա կղզու (Կանարյան կղզիների ինքնավար համայնք) օդանավակայանը, որտեղ ժայթքում է հրաբուխը, կանգնեցրել է աշխատանքը։ Այս մասին շաբաթ օրը Twitter-ում հայտնել է Իսպանիայի օդանավակայանների օպերատորը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ «Պալմայի օդանավակայանը չի աշխատում մոխրի կուտակման պատճառով»։ Նման իրավիճակ առաջին անգամը չէ գրանցվում
Կանարյան կղզիների մնացած օդանավակայաններն աշխատում են բնականոն հունով։
Սեպտեմբերի 19-ին Էլ Պասո բնակավայրի տարածքում գտնվող կղզում հրաբխի ժայթքում էր սկսվել։ Հրաբխի խառնարանից հրաբխային նյութերի ակտիվ արտանետում է տեղի ունենում: Լավայի հոսքն ավերել է ավելի քան 2500 շենք։ Ավելի վաղ անվտանգության նկատառումներով կղզում մոտ 7 հազար մարդ էր տարհանվել:
Վերջին շրջանում սեյսմիկ ակտիվությունը Պալմա կղզում կրկին աճել է։ Մասնավորապես, հարյուրավոր երկրաշարժեր են գրանցվել, սակայն դրանց ուժգնությունը չի գերազանցել 5.1 բալը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...