Ընդդիմությունը ձևավորում է դիմադրական լայնածավալ ցանց
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին ավելի ու ավելի հաճախ կարելի է Երևանի փողոցներում և շենքերի վրա հանդիպել #դիմադրություն և #ոչ թուրքացմանը գրություններ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ընդդիմությունը ձևավորում է դիմադրական լայնածավալ ցանց ողջ երկրում, և նման գրություններն ընդհանուրի սոսկ մի մասն են միայն։ Ըստ էության, նոյեմբերի 8-ին «Հայաստան» դաշինքի հանրահավաքից հետո առայժմ հրապարակային բողոքի գործողություններ, կարծես, չկան, սակայն, մեր ունեցած տեղեկություններով, դա միայն հրապարակային մասն է։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ արդեն ձևավորվել է օպերատիվ կառավարման շտաբ, որն անդադար հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական, հասարակական շրջանակների, կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումներ են կազմակերպվում նաև անհատ գործիչների, այդ թվում՝ նախկին պատգամավորների, մտավորականների, տարբեր ոլորտների մասնագետների հետ։
«Փաստի» տեղեկություններով, Հայաստանի տարածքում ստեղծվել են շուրջ 40 տարածքային կենտրոններ, որտեղ պատրաստվում են անդամագրել դիմադրությանը մասնակից դառնալ ցանկացող քաղաքացիներին։ Միաժամանակ ձևավորվել է նաև իրավական մեծ թիմ՝ իշխանական ճնշումներին, ոստիկանական բռնություններին դիմագրավելու ու հակադարձելու համար։ Ի դեպ, խոսակցություններ կան, որ նախապատրաստական աշխատանքների ամբողջացումից հետո չեն բացառվում լայն թափով անակնկալ բողոքի գործողությունները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում