Արցախի ԱԳ նախարարը շնորհավորել է Աբխազիայի նորանշանակ ԱԳ նախարարին
Նոյեմբերի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Ինալ Արձինբային.
Ուղերձում մասնավորապես ասվում է․
«Հարգելի պարոն Արձինբա,
Արտաքին գործերի նախարարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնին նշանակվելու առթիվ։ Այդ բարձր և պատասխանատու պետական պաշտոնում մաղթում եմ Ձեզ մեծ հաջողություններ ու արդյունավետ աշխատանք։
Արցախում հատուկ նշանակություն են տալիս Աբխազիայի հետ հարաբերություններին։ Հաշվի առնելով Արցախի Հանրապետության և Աբխազիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցության բազմամյա փորձը և բարձր մակարդակը՝ համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ ևս համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ հանուն մեր երկրների ժողովուրդների կենսական շահերի։
Վերստին շնորհավորում եմ Ձեզ, մաղթում ամուր առողջություն և ամենայն բարիք, իսկ եղբայրական Աբխազիային՝ խաղաղություն և բարգավաճում»։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում