Արթուր Վանեցյանը որոշել է շարունակել բոյկոտը
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության հետ հարցուպատասխանին երեկ ընդդիմությունից մասնակցում էր միայն «Պատիվ ունեմ» խմբակցության մի մասը, որը որոշել էր գալ եւ հարցերով նեղել Նիկոլ Փաշինյանին: Բայց ամբողջ կազմով չէր ներկայացել, ընդամենը 4 հոգի էին ներկա՝ Տարոն Մարգարյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանն ու Աննա Մկրտչյանը: Այն էլ կեսից, երբ վեճ առաջացավ Մամիջանյանի եւ ՔՊ-ականների միջեւ, ցուցադրաբար լքեցին դահլիճը:
Ինչ վերաբերում է խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ապա նա տեւական ժամանակ է՝ հարցուպատասխանին չի մասնակցում, ինչը, մեզ հասած լուրերով, նյարդայնացնում է Փաշինյանին։
Վանեցյանն էլ, իմանալով այդ մասին, հավանաբար, որոշել է շարունակել բոյկոտը` հարցուպատասխանին չգալով, որ չառերեսվի իր նախկին ղեկավարի, այսօրվա ախոյանի հետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում