Հնդկաստանում կայացել է Ֆրիդրիխ Էնգելսի հարսանիքը. հյուրերի թվում էին նաեւ Մարքսն ու Լենինը
Հնդկաստանի հարավում գտնվող Կերալա նահանգում հարսանիք է տեղի ունեցել. փեսայի անունը` Ֆրիդրիխ Էնգելս։ Հարսանիքին ներկա էր փեսայի եղբայրը՝ Լենին անունով, հյուրերի թվում էին նաեւ Մարքսն ու Հո Շի Մինը՝ փեսայի ընկերները, Կոմունիստական կուսակցության տեղի ակտիվիստի որդիները։
Հարսնացուի անունը Մամատա Բաներջի է, նա Հնդկաստանում հայտնի քաղաքական գործիչ, Արեւմտյան Բենգալիայի նահանգի գլխավոր նախարարի անվանակիցն է։ Սակայն քաղաքական գործիչ Մամաթ Բաներջին կոմունիստների հետ ոչ մի կապ չունի։ Հակառակը, նրա իշխանության գալն Արեւմտյան Բենգալիայում 2011 թվականին վերջ դրեց այդ տարածաշրջանի 34-ամյա կառավարմանը Հնդկաստանի կոմունիստական կուսակցության (մարքսիստական) կողմից, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրանց հարսանիքին որպես պատվավոր հյուր կարող էր ներկա լինել նաեւ երկրում մեկ այլ հայտնի քաղաքական գործիչ՝ Հարավային Հնդկաստանի Թամիլնադ նահանգի կառավարության ղեկավար Մութխուվել Կարունանիդի Ստալինը։ Իր անունի համար նա պարտական է հորը՝ քաղաքական գործիչ Մութուվել Կարունանիդիին (1924-2018): Նա իր որդուն, որը ծնվել է 1953 թվականի մարտի 1-ին (Իոսիֆ Ստալինի մահվան նախօրեին) նրան կոչել է ընտանեկան անունով՝ դրան ավելացնելով Ստալինը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...